ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
Ամառ. շոգ, առողջություն
Ողջ տարին անհամբերությամբ ենք սպասում ամռանը: Բոլորս էլ ձմռանը գեթ մեկ անգամ բացականչել ենք` «Երբ է ամառը գալու»: Սակայն, ամեն ամառ էլ հասկանում ենք, որ դժվար է լինելու ու տարեցտարի ավելի ու ավելի դժվար է լինում ամռանը դիմանալը:
Յուրաքանչյուր օր չգիտես ինչի սպասել. մերթ մրսում ենք, մերթ էլ խեղդվում տապից: Այդ բնական վայրիվերումներին դիմանալու համար կարելի է որոշ սրբագրումներ մտցնել մեր կենցաղում, հետևենք մի քանի խորհրդի, որ ամառը մեզ բավականություն պատճառի.
1.Գուցե տարօրինակ թվա, սակայն ամռանը ջուրը չարաշահել չի կարելի: Հեղուկի մեծ քանակը ծանրաբեռնվածություն է ստեղծում երիկամների համար: Մեզի հետ օրգանիզմից դուրս են գալիս էլեկտրոլիտներ ու աղեր: Էլ չասած, որ հնարավոր է ճնշման տատանումներ առաջանան:
Որքան ջուր է հարկավոր խմել. օրվա նորմը որոշելու համար մարմնի յուրաքանչյուր կգ-ի դիմաց 30 մլ ավելացրեք. ինչ որ ստացվի, դա էլ կլինի օրգանիզմին անհրաժեշտ ջրի օրաբաժինը: Սակայն չի նշանակում, որ այդ քանակը միանգամից պետք է պարպեք. խմեք ոչ մեծ չափաբաժիններով, կում առ կում:
2. Շոգին քաղցր ու սառն ըմպելիքներ մի օգտագործեք, քանի որ բոլոր այդ ըմպելիքները մեծ քանակով շաքար են պարունակում, կնշանակի, կառուցվածքը վտանգված է: Եթե դուք օրական ինչ որ քանակով քաղցր ըմպելիք եք օգտագործում, նշանակում է կիրառում եք դյուրամարս շաքար, բացի այդ սառը հյութերը կարող են անգինայի պատճառ դառնալ ու թուլացնել իմունիտետը: Դրա համար ճիշտ է սենյակային ջուր խմելը, իսկ քաղցր ըմպելիքները փոխարինեք թարմ ճզմած մրգահյութով:
3. Պինդ ուտելու կողմնակիցները լավ կլինի փոխեն սովորությունը. օրաբաժնում զգալի մաս պետք է կազմեն մրգերն ու բանջարեղենը: Ոչ մի տապակած ու ապխտած ուտելիք: Իսկ ջրիկ ուտելիքներից շատ լավ հագեցնում ու զովացնում է մածնաբրդոշը:
4. Ֆիզիկական ակտիվությունը լավ է, սակայն շոգին այն կարող է բառիս բուն իմաստով` սպանել. չէ՞ որ ջերմափոխանակությունն ավելանում է 5 անգամ: Մի ելք կա. կամ պետք է պարապմունքները տեղափոխել օդափոխվող դահլիճներ կամ էլ հրաժարվել պարապմունքներից, մինչև շոգերը կոտրվեն:
5. Փողոցում անտանելի շոգ է, իսկ տանն ունեք օդափոխիչ: Սակայն հաճախ դրանք ոչ թե փրկություն են, այլ վնաս, մրսելու ու հիվանդանալու վտանգ: Ուստի հիշեք, որ դրսի ու ներսի ջերմության տարբերությունը պետք է առավելագույնը 10 աստիճան լինել: Ու տուն վերադառնալով անմիջապես օդափոխիչի մոտ մի նստեք: Սկզբում «հովացեք», ապա հետո, ցանկության դեպքում նոր միայն կարող եք օդափոխիչն աշխատեցնել:
6. Հնարավորության դեպքում տնից կամ շենքից դուրս մի եկեք ժամը 9-18-ն ընկած ժամանակահատվածում, քանի որ դա համընկնում է արեգակնային ակտիվության շրջանի հետ: Եթե ստիպված եք այդ ժամերին փողոցում գտնվելու, ապա հագնվեք թեթև, ավելորդ չէ գլխարկը, որն արեգակի ուղիղ կիզիչ ճառագայթներից կպաշտպանի ձեզ:
7. Ամառը ջրային պրոցեդուրաների ժամանակն է: Լողափ, ջրավազան, ջրաշխարհ, դրանք կարելի է իրավամաբ ամառվա համար դրախտավայրեր համարել: Սակայն սա ևս անվտանգ չէ. լսե՞լ եք, գիտե՞ք ինչ է օտիտը, ավելի պարզ` ականջի բորբոքումը: Բժիշկները կատակով օտիտն այլ կերպ անվանում են «լողորդի ականջ»: Լողալու ժամանակ ջուր է լցվում ականջի մեջ, իսկ խոնավ միջավայրը նպաստում է ականջի բորբոքմանը: Դրա համար օգտվեք լողագլխարկներից:
8. Քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ նույնպես պետք է ծայրահեղ զգույշ լինեն: Արյան բարձր ճնշում ունեցողնե՛ր, հետևեք ձեզ բուժող բժշկի խորհուրդներին, դեղորայքի չափաբաժնի շուրջ, քանի որ շոգին ճնշումն անկայուն է դառնում: Սրտի իշեմիկ հիվանդություն ախտորոշմամբ անձինք պետք է ձեռնպահ մնան շարժողական ակտիվությունից:Կաթված տարած մարդկանց նույն խորհուրդն է տրվում: Բացի այդ, միօրինակ աշխատանքից հեռու մնացեք ու գլուխը կախած դիրքից խուսափեք:
Ու վերջում, զավեշտական է, սակայն ամառվա տապին երազում ենք ձյունառատ ձմեռվա մասին: Սակայն, որքան էլ ամառը շոգ լինի, միևնույն է, պետք չէ մոռանալ, որ ամեն լավ ու վատ բան վերջ ունի. մեկ ամիսն արդեն անցել է:
27.06.2011 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ